ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 30 երեխա

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին մասնակցում է 30 երեխա
12.11.2013 | 15:06

«Երկու երես» մամուլի ակումբը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-17:00-ին, «Մեգերյան կարպետ» գորգերի գործարանում (հասցեն՝ Մադոյան 9) կազմակերպում է բարեգործական ցուցահանդես-վաճառք` «Բացահայտե՛նք տաղանդավոր հաշմանդամներին» խորագրով, որտեղ ներկայացված են լինելու 30 հաշմանդամ երեխաների ձեռքի աշխատանքներ: «Երկու երես»-ի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ «Մեգերյան կարպետ» ընկերության տնօրենությունը գորգերից մեկը նվիրել է իրենց: Այդ գորգի վաճառքից գոյացած հասույթը նույնպես կտրամադրվի ցուցահանդեսին մասնակցող երեխաների ընտանիքներին: Իրենց զարդերը, ինչ-ինչ իրեր, ձայնասկավառակները` իրենց ստորագրությամբ, կարող են նվիրաբերել նաև հայտնի մարդիկ, արվեստագետները: Միջոցառման ընթացքում դրանք ևս կդրվեն վաճառքի և կտրամադրվեն առավել անապահով երեխաների ընտանիքներին: Արդեն իսկ միջոցառմանը միացել են օպերային երգիչ Գևորգ Հաճյանն ու «Ես եմ» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը:

Հավելենք, որ «Մեգերյան կարպետ» ընկերությունում շուտով կբացվի գորգերի թանգարան, որտեղ կներկայացվեն հայկական ավանդական հնագույն և նոր գորգեր: Միջոցառման ընթացքում այցելուները կարող են ականատես լինել այդ թանգարանի նախապատրաստական աշխատանքներին, ծանոթանալ հայկական ավանդական գորգերի բացառիկ նմուշների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ